Տուսկը խոստովանել է, որ համաշխարհային իրավիճակը զարգանում է Ռուսաստանի օգտին
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ համաշխարհային իրավիճակը զարգանում է Ռուսաստանի օգտին։
«ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը, Եվրոպայում լայնածավալ էներգետիկ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը և (Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի) կողմից Կիևի համար վարկի արգելափակումը. այս ամենը նման է Պուտինի երազանքի ծրագրին», - գրել է Տուսկը H հարթակում։
Ապրիլի 1-ին Telegraph-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից, այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվել է օգնել Իրանի դեմ գործողությանը։
Հունգարիան նախկինում արգելափակել էր Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը և հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ կապելով իր դիրքորոշումը «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը