Իրաքը պայմանագիր է կնքել Սիրիա նավթ մատակարարելու և հետագայում Եվրամիություն արտահանելու համար
Աշխարհ
Իրաքը պայմանագիր է կնքել Սիրիայի Բանիաս նավահանգիստ նավթ առաքելու համար՝ հետագայում Եվրամիություն արտահանելու։ Այս մասին Facebook-ում հայտարարել է Իրաքի պետական նավթային առևտրային SOMO ընկերության տնօրեն Ալի ալ-Շաթարին։
Նա բացատրել է, որ SOMO-ն պայմանագիր է կնքել Հարավային Իրաքի հանքավայրերից օրական 50 000 բարել նավթ տեղափոխելու համար Բանիաս նավահանգիստ՝ Միջերկրական ծովով Եվրոպա արտահանման համար։ Ալ-Շաթարիի խոսքով՝ եթե փորձը հաջող լինի, Բանիաս առաքվող նավթի ծավալը կաճի, և Սիրիայի միջոցով արտահանման տարբերակը կմնա նույնիսկ Մերձավոր Արևելքի ճգնաժամի ավարտից հետո։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը