Իտալիան կոչ է անում Հորմուզում ստեղծել «հումանիտար միջանցք» պարարտանյութերի համար
Աշխարհ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում ստեղծել «հումանիտար միջանցք»՝ պարարտանյութերի և այլ կենսական նշանակության ապրանքների փոխադրման համար՝ Աֆրիկայում հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու նպատակով։
Տայանին, ով տեսազանգի միջոցով մասնակցել է Իրանի հարցով Մեծ Բրիտանիայի համակարգմամբ անցկացված հանդիպմանը, ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի և հումանիտար բեռների անվտանգ տեղափոխումը կենսական նշանակություն ունի։
Նա, Նիդերլանդների նախարարի և ԱՄԷ-ի փոխնախարարի հետ միասին, կոչ է արել ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ հնարավորինս արագ ստեղծել համապատասխան միջանցք՝ առաջին հերթին պարարտանյութերի և այլ անհրաժեշտ ապրանքների տեղափոխման համար՝ հատկապես աֆրիկյան երկրներում նոր պարենային ճգնաժամը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը