Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 40 երկիր քննարկում է Հորմուզի նեղուցի բացման քայլերը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ շուրջ 40 երկրների արտաքին գործերի նախարարներ քննարկում են Հորմուզի նեղուցի վերաբացման հնարավորությունները, որը փաստացի արգելափակվել է Իրանի կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ֆոնին։
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հինգշաբթի օրը նախատեսված առցանց գագաթնաժողովում, որը նախագահում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը, կքննարկվեն «բոլոր հնարավոր դիվանագիտական և քաղաքական միջոցները»՝ ջրային ուղին վերականգնելու համար։
Իրանի պատասխան գործողությունների և առևտրային նավերի վրա հարձակումների հետևանքով նեղուցում գրեթե ամբողջությամբ դադարեցվել է երթևեկությունը, ինչը խաթարել է նավթի համաշխարհային մատակարարումները և հանգեցրել գների աճի։
Նշվում է, որ ԱՄՆ-ը չի մասնակցում այս հանդիպմանը, որը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցի անվտանգությունն ապահովելը ԱՄՆ-ի պարտականությունը չէ։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը