ԻՀՊԿ-ն հայտարարել է Դուբայում «Oracle» տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ հարված է հասցրել ամերիկյան Oracle տեխնոլոգիական ընկերությանը պատկանող տվյալների կենտրոնին Դուբայում։
Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը իրականացվել է Իրանի ռազմական գործողությունների շրջանակում՝ ուղղված տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված ենթակառուցվածքների դեմ։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել էր, որ թիրախավորել է Amazon-ի ամպային հաշվարկման կենտրոն Բահրեյնում։
Նշվում է, որ նման օբյեկտները Իրանի կողմից դիտարկվում են որպես ռազմավարական ենթակառուցվածքներ, որոնք, ըստ Թեհրանի, կարող են օգտագործվել ռազմական և հետախուզական նպատակներով։
Միաժամանակ, անկախ հաստատում կամ այլ կողմերի պաշտոնական արձագանք տվյալ հարվածի վերաբերյալ այս պահին չի հաղորդվում։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը