ԱՄՆ դեսպանը ՆԱՏՕ-ում դաշնակիցներից պահանջում է ապացուցել իրենց արժեքը
Աշխարհ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է ապացուցեն իրենց կարևորությունը Վաշինգտոնի համար՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին առաջացած տարաձայնությունների պայմաններում։
Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակիցները ցույց տան իրենց օգտակարությունը և ակտիվացնեն իրենց գործողությունները։
«Նրանք ունեն խոսելու մշակույթ, իսկ Միացյալ Նահանգները՝ գործելու մշակույթ։ Սա այն հիմնական մարտահրավերն է, որի առաջ մենք այժմ կանգնած ենք», — ասել է Ուիթաքերը։
Նրա հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը՝ կապված այն բանի հետ, որ դաշնակիցները չեն աջակցում Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը