Պակիստանը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները
Աշխարհ
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել և միջնորդել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարգավորելու նպատակով։
Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչ Թահիր Անդրաբիի խոսքով՝ երկիրը պատրաստ է ապահովել «իմաստալից բանակցությունների» անցկացումը՝ ուղղված հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծմանը։
Նա նաև նշել է, որ Չինաստանի և Պակիստանի կողմից ավելի վաղ առաջարկված հինգ կետից բաղկացած նախաձեռնությունը ստացել է դրական արձագանք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։
Նախաձեռնությունը նախատեսում է հակամարտության կարգավորում բացառապես երկխոսության և դիվանագիտական միջոցներով, երկրների ինքնիշխանության հարգում, ինչպես նաև խաղաղ գործընթացի ընթացքում ուժի կիրառման բացառություն։
Բացի այդ, կողմերը կոչ են արել դադարեցնել հարվածները քաղաքացիական օբյեկտների, էներգետիկ ենթակառուցվածքների և խաղաղ միջուկային հաստատությունների դեմ՝ ապահովելով դրանց անվտանգությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը