ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է անում «չխաղալ կրակի հետ»
Աշխարհ
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան կոչ է արել դադարեցնել բռնության սրացումը Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ-ին և Իսրայելին հորդորելով «չխաղալ կրակի հետ»։
Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում նա նշել է, որ տարածաշրջանում աննախադեպ էսկալացիան ազդում է նաև Ռուսաստանի բարեկամ երկրների վրա։
Նեբենզիայի խոսքով՝ ստեղծված իրավիճակը «ուղիղ հետևանք է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիայի»։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը