Իսրայելը վերսկսում է «Leviathan» գազահանքավայրի շահագործումը
Աշխարհ
Իսրայելը վերսկսում է Միջերկրական ծովում գտնվող Leviathan գազահանքավայրի աշխատանքները՝ շուրջ մեկ ամիս տևած դադարից հետո, որը պայմանավորված էր տարածաշրջանային ռազմական գործողություններով։
Իսրայելի էներգետիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ համապատասխան գնահատումներից հետո որոշում է կայացվել վերագործարկել հարթակը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Chevron-ի կողմից կառավարվող հանքավայրը դադարեցրել էր գործունեությունը փետրվարի 28-ից՝ պատերազմի մեկնարկից հետո։
Նշվում է, որ բնական գազի մատակարարումը ներքին շուկա շարունակվում էր նաև դադարի ընթացքում, սակայն այժմ այն կավելանա՝ արտադրական համակարգում ևս մեկ հարթակի ներգրավմամբ։
Leviathan-ը համարվում է Արևելյան Միջերկրականի խոշորագույն գազային հանքավայրերից մեկը՝ շուրջ 635 միլիարդ խորանարդ մետր գնահատված պաշարներով։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը