Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են
ՀասարակությունՕրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «Վազ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։
Պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։
Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը