Անթալիան նարնջագույն է դարձել Աֆրիկայից եկող ավազե փոթորկի պատճառով
Աշխարհ
Թուրքական Անթալիա հանգստավայրը ներկվել է նարնջագույն և կարմիր՝ Հյուսիսային Աֆրիկայից եկող հզոր ավազե փոթորկի պատճառով, հաղորդում է տեղական Antalyahakkinda կայքը։
«Հյուսիսային Աֆրիկայից եկող ուժեղ փոշե փոթորիկը ծածկել է տարածաշրջանը և փոխել երկնքի գույնը», - գրել է տեղական կայքը։
Հրատարակությունը նշում է, որ Լիբիայում և հարակից շրջաններում բարձրացված փոշու և ավազի խիտ զանգվածները հարավային քամիներով անցել են Միջերկրական ծովով և հասել հարավային Թուրքիա։ Մասնավորապես, ամենանկատելի ազդեցությունը նկատվել է Ալանիայում և Անթալիայի այլ շրջաններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում