Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, հանգուցյալ Մուսավիի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ղոմում
Աշխարհ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդոլրահիմ Մուսավիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքում: Կադրերը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Գեներալ-լեյտենանտի մարմինը թաղվեց Ֆաթիմա Մասումեի դամբարանում, որտեղ հանգչում են բազմաթիվ ականավոր քաղաքական և կրոնական գործիչներ, գիտնականներ և Իրանի Սեֆյան և Ղաջար դինաստիաների անդամներ: Իրանցիների բազմություն էր հավաքվել ինչպես սրբավայրի ներսում, այնպես էլ դրսում, որոնցից շատերը կրում էին Իսլամական Հանրապետության դրոշներ և Գլխավոր շտաբի հանգուցյալ պետի և նախկին Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դիմանկարները։
Մուսավին սպանվել է ԱՄՆ-Իսրայելի կողմից հակամարտության առաջին օրերին իրականացված ավիահարվածի ժամանակ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ: Հարվածներ հասան խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը) հայտարարեց Իսրայելի վրա հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին: Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը