NBC. Հեգսեթը խոչընդոտել է սևամորթ սպաների և կին զինծառայողների առաջխաղացմանը
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անձամբ փորձել է խոչընդոտել տասնյակ սևամորթ և կին ամերիկացի զինվորականների պաշտոնի բարձրացումը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ այս սպաները, հնարավոր է, գրավել են Պենտագոնի ղեկավարի ուշադրությունը՝ իրենց ռասայի, սեռի կամ Բայդենի վարչակազմի հետ կապերի պատճառով։ Պաշտոնյաները ենթադրել են, որ Հեգսեթը դիտավորյալ խոչընդոտում է որոշ զինծառայողների պաշտոնի բարձրացումը՝ որպես բազմազանության, հավասարության և ներառման քաղաքականությունը վերացնելու իր ջանքերի մաս։
Այս շաբաթ Պենտագոնը հեռացրեց բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջին, որը Բայդենի վարչակազմում ծառայել է որպես Հեգսեթի նախորդի՝ Լլոյդ Օսթինի օգնական։ Երկու պաշտոնյաներ NBC-ին հայտնել են, որ Ջորջը նախկինում հանդիպում էր խնդրել Պենտագոնի ներկայիս ղեկավարի հետ՝ կանանց և սևամորթ զինծառայողների պաշտոնի բարձրացումը խոչընդոտելու հարցը քննարկելու համար, սակայն հանդիպումը մերժվել է։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը