Վրաստանում ձերբակալվել են ռուսների առևանգման մեջ կասկածվող անձինք
Աշխարհ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են յոթ անձի, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ կողոպուտի, առևանգման և Ռուսաստանի քաղաքացիներից շորթման մեջ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Ոստիկանական համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել են տարբեր ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող յոթ անձ: Հանցագործները խարդախությամբ մտել են Ռուսաստանի քաղաքացիների բնակարան՝ գազի արտահոսքը ստուգելու պատրվակով։
Ուշ գիշերը նրանք ժամանել են զոհերի տուն և, սպառնալով նրանց սուր զենքով և սպանությամբ, գողացել են 2000 դոլար, ինչպես նաև բջջային հեռախոսներ և նոութբուք», - ասվում է հայտարարության մեջ։
Քննիչների տվյալներով՝ մեղադրյալները կիրառել են ֆիզիկական բռնություն և պահանջել են լրացուցիչ 300,000 դոլար՝ սպառնալով բռնություն գործադրել։ Մի քանի ժամ անց զոհերին զենքի սպառնալիքով նստեցրել են մեքենաներ և տարել դեպի Մարնեուլիի մունիցիպալիտետ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը