NetBlocks. Իրանում ինտերնետի անջատումը տևել է ավելի քան 800 ժամ
Աշխարհ
Իրանում ինտերնետ կապը գործնականում բացակայում է արդեն 34 օր, ըստ NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայության։
«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 35-րդ օրն անընդմեջ. 816 ժամ անց կապի մակարդակը լճացել է նորմալ մակարդակից 1%-ի վրա», - ասվում է իրանական լրատվական գործակալության հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասան խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ ԻՀՊԿ-ն հայտարարեց Իսրայելին հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին։
Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան թիրախներին։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը