Ռուսաստանում արձագանքել են Պուտինի՝ Դոնբասի հարցով Զելենսկուն ներկայացված պահանջներին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան մեկնաբանել է Պուտինի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներկայացված պահանջների շուրջ արևմտյան արձագանքը։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Ժուրովան նշել է, որ զարմացած է, թե ինչու արևմտյան երկրները միայն հիմա են ուշադրություն դարձնում այդ հայտարարություններին՝ ընդգծելով, որ նման դիրքորոշումը հնչել է դեռ սկզբից։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք Ռուսաստանը համարում է իր տարածք։
Նա նաև հավելել է, որ նման պահանջները ներառված են եղել տարբեր բանակցային ձևաչափերում, և ենթադրել է, որ ուկրաինական կողմը դժվարանում է ընդունել այդ պայմանները։ Ավելի վաղ բրիտանական մամուլը գրել էր, որ Պուտինը Զելենսկուն ներկայացրել է կոշտ պայմաններ Դոնբասի հարցով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը