Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել հակամարտությունը
Աշխարհ
Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, որի ընթացքում կոչ է արել բացել դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել Զատկի տոների ժամանակ:
«Զրույցի ընթացքում վերահաստատվեց դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները վերսկսելու անհրաժեշտությունը՝ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում արդար ու տևական խաղաղություն հաստատելու համար։ Զրույցը կենտրոնացած էր քաղաքացիական բնակչության պաշտպանության և միջազգային ու մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի խթանման կարևորության վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Ծաղկազարդը, որը կաթոլիկները նշում էին մարտի 29-ին, իսրայելական ոստիկանությունը թույլ չտվեց, որ լատինական պատրիարք կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալան մասնակցի Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճարում կայանալիք պատարագին, ինչը առաջացրեց Վատիկանի և Իտալիայի աշխարհիկ իշխանությունների բացասական արձագանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում