Եգիպտոսը կողմ է Ուկրաինայի ճգնաժամի արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությանը
Աշխարհ
Կահիրեն համերաշխություն է հայտնում Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի ճգնաժամի արմատական պատճառները լուծելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկեցինք ուկրաինական ճգնաժամը և վերահաստատեցինք Եգիպտոսի աջակցությունը հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: Մենք լիովին աջակցում ենք եռակողմ բանակցությունների անցկացմանը և ճգնաժամի արմատական պատճառների լուծմանը», - ասել է Եգիպտոսի արտգործնախարարը:
Նա ընդգծել է, որ «Եգիպտոսը լիովին պատրաստ է աջակցել տարածաշրջանային և միջազգային կայունությունը պահպանելու այս ջանքերին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն