Անթալիան ավազե փոթորկի պատճառով՝ նարնջագույն է դարձել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հզոր ավազե փոթորիկը նարնջագույն-կարմիր է ներկել Թուրքիայի Անթալիա հանգստավայրը, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։
«Հյուսիսային Աֆրիկայից եկող ուժեղ փոշե փոթորիկը ծածկել է տարածաշրջանը և փոխել երկնքի գույնը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Լիբիայում և հարակից շրջաններում բարձրացված ավազե զանգվածները հարավային քամիներով անցել են Միջերկրական ծովը և հասել հարավային Թուրքիա։ Առավել նկատելի ազդեցությունը տեսանելի է Ալանիայում և Անթալիայում։
Արևի լույսի բեկման պատճառով՝ երկինքը ստացել է անսովոր կարմրավուն-նարնջագույն երանգ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը