Հրդեհ՝ ծերանոցում․ տասնյակ տարեցներ տարհանվել են
Ռուսաստան
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մասնավոր «Անաստասիա» պանսիոնատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մոտ 50 տարեց բնակիչներ տարհանվել են։ Տեղեկությունը հայտնում է Е1.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի արդյունքում տուժածներ չկան, իսկ հրդեհը հաջողվել է արագ տեղայնացնել։ Սվերդլովսկի մարզի առողջապահության նախարար Տատյանա Սավինովան նշել է, որ պանսիոնատի բնակիչներին այժմ տեղափոխում են կազմակերպության այլ բաժանմունքներ։
Ավելի վաղ նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանի այլ շրջաններում․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ էր բռնկվել հոգեբուժական ինտերնատում, իսկ Լուգանսկում տարհանվել էին ծերանոցի տասնյակ բնակիչներ։

















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը