Tasnim. ԱՄՆ-ի կողմից կործանված F-35-ի օդաչուին փրկելու գործողությունը ձախողվել է
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքում խոցված F-35 կործանիչի օդաչուի որոնողական-փրկարարական գործողություն անցկացնելու փորձը լիովին ձախողվել է, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցել են Black Hawk ուղղաթիռներ և C-130 Hercules ինքնաթիռ։ «Ուղղաթիռներից մեկը սահմանի մոտ ենթարկվել է Իրանի ՀՕՊ-ի հարձակմանը և լքել է գործողության գոտին», - նշել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ուրբաթ առավոտյան Իսլամական Հանրապետության կենտրոնական շրջանների վրայով խոցվել է ամերիկյան F-35 կործանիչ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը