Անթալիան ներկվել է նարնջագույն գույնով
Թուրքիա
Թուրքիայի Անթալիա քաղաքում ուժեղ ավազային փոթորիկ է տեղի ունեցել, որի հետևանքով երկինքը ստացել է նարնջագույն երանգ։ Այս մասին հայտնում է Antalyahakkinda պորտալը։
Փոթորիկը ձևավորվել է Հյուսիսային Աֆրիկայում և անցնելով Միջերկրական ծովը՝ հասել Անթալիա։ Քաղաքի օդը լցվել է ավազով, տեսանելիությունը զգալիորեն վատացել է, իսկ երկինքը ստացել է կարմիր և նարնջագույն գույներ՝ արևի ճառագայթների բեկման հետևանքով։ Ամենաշատը տուժել է Ալանիայի շրջանը։
Ավազային փոթորիկը նախապես հասել էր նաև Կրետե կղզի, որտեղ խաթարվել էր Հերակլիոնի օդանավակայանի աշխատանքը։ Մասնագետները նշում են, որ փոթորիկը չի հասնի Ռուսաստանի տարածք, սակայն կարող է որոշ ազդեցություն ունենալ հարավային շրջաններում՝ տեղումների տեսքով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը