Հորմուզի նեղուցով առաջին ֆրանսիական նավն է անցել
Աշխարհ
Պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ արևմտյան երկրի պատկանող նավը՝ ֆրանսիական CMA CGM ընկերության «Kribi» բեռնատարը, Հորմուզի նեղուցով դուրս է եկել Պարսից ծոցից: Սա տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Դոնալդ Թրամփին ուղղված քննադատությունից ընդամենը մեկ օր անց։ Մակրոնը կասկածի տակ էր դրել ԱՄՆ նախագահի ռազմական նպատակները և նեղուցն ուժով բացելու ծրագիրը որակել «անիրատեսական»։
Թեև Իրանի զինվորականները հայտարարում են, որ նեղուցը «երկարաժամկետ» փակ կմնա ԱՄՆ-ի և Իսրայելի համար, այլ երկրների (Չինաստան, Պակիստան, Ֆիլիպիններ) նավերն արդեն ազատ երթևեկում են։ Ըստ տեղեկությունների՝ Թեհրանը նեղուցում յուրօրինակ «մաքսակետ» է ստեղծել՝ յուրաքանչյուր անցման համար գանձելով մինչև 2 միլիոն դոլար։ Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ կտրականապես մերժում է նման տուրքեր վճարելու ցանկացած պահանջ։ Հստակ չէ՝ արդյոք ֆրանսիական նավը վճարել է անցման համար, թե ոչ, սակայն այն նկատվել է Իրանի ափերին շատ մոտ նավարկելիս։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը