Կայացել է «Լեռների որդի» միջոցառումը՝ Երկրաբանի օրվան ընդառաջ
Այլ
ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր մասնակցել է Երկրաբանի օրվան ընդառաջ Երկրաբանների միության կողմից կազմակերպված «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև օրենսդիր և գործադիր մարմինների, գիտական հանրության, ընդերքօգտագործող կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց երկրաբանի մասնագիտության կարևորությունն ու պատասխանատվությունը, ինչպես նաև պետական, մասնավոր և գիտական հատվածների միջև ձևավորված համագործակցության դերը՝ որպես ոլորտի գրավչության բարձրացման և երիտասարդ կադրերի ներգրավման կարևոր խթան։
Միաժամանակ, միջոցառումը հարթակ հանդիսացավ ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչների մեծարման համար։ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը շնորհավորեց երկրաբաններին առաջիկա տոնի կապակցությամբ և, Երկրաբանի օրվա առթիվ, երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով պարգևատրեց Գևորգ Թորոսյանին, Սերգեյ Նազարեթյանին, Ռոբերտ Թամազյանին և Լիպարիտ Մարկոսյանին։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը