Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial Times Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան 

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել իրականացված ծրագրերին

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: 

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն դրամ։

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Հայթաղ բնակավայրի մանկապարտեզը, որտեղ նա ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացված 540 քմ մակերեսով վերակառուցման և միահարկ կցակառույցի շինարարության աշխատանքներին։ Ծրագրի արժեքը կազմում է 233 մլն դրամ, որի 70 % -ը՝ ավելի քան 163 մլն դրամը, հատկացվել է պետբյուջեից։

Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 514 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը կազմում է 360 մլն դրամ։

Վարչապետն Ալաշկերտում ծանոթացել է Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցը վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում, որի համար Կառավարությունը հատկացրել է 396 մլն 390 հազար դրամ։ 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 281 մլն դրամ, որից 70%-ը՝ 197 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։

Երկրի ղեկավարին ներկայացվել են Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 272 մլն 270 հազար դրամ։ 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողություն
Ամենադիտված