Պուտինը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը
Թուրքիա
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլը։
Քննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես էներգետիկ ոլորտի համար։
Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը խթանելու պատրաստակամության համար։
Կողմերը քննարկել են ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը։
Առաջնորդները նշել են գործողությունների համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Կիևի կողմից Սև ծովում գազատարներին հարվածելու փորձերը։
Պուտինն ու Էրդողանը նշել են Պարսից ծոցում անհապաղ հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումները։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը