Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ
Աշխարհ
Թեհրանը բողոք է ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ ԱԷՄԳ-ի լռությունը ոչ միայն անգործություն է, այլև հանցագործությունը կատարածների հետ ակնհայտ հանցակցություն։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը մի քանի բողոքի նամակ է հղել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսsիին: Նման պատմական անփութությունը խաթարում է ԱԷՄԳ-ի հեղինակությունը», – ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը