Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենին
Այլ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրեն ունիԼիա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԱԶԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։
Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է նաև թունելների ու ճանապարհների անվտանգության բարձրացմանը և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ուսումնասիրություններն ու ծրագրերը՝ ընդգծելով գործընկերների տեխնիկական աջակցության և փորձագետների ներգրավման կարևորությունը։
Կողմերն ընդգծել են, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը