ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելում մարտական աջակցման կենտրոնների թիրախավորման մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի արևմտյան Գալիլեայում, Հայֆայում և Կֆր Քաննայում գտնվող «մարտական աջակցման կենտրոններին»։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ գործողությունը իրականացվել է «Իսլամական դիմադրության» հետ համատեղ՝ կիրառելով տարբեր տեսակի սպառազինություն։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարվածներն իրականացվել են պինդ և հեղուկ վառելիքով հրթիռների, հեռահար և ուղղորդվող հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու սարքերի միջոցով։
Այս հայտարարությունների վերաբերյալ Իսրայելի կողմից անմիջական արձագանք չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը