Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը կարող է թուլացնել ՆԱՏՕ-ն. վերլուծաբան
Աշխարհ
ՆԱՏՕ դաշինքը վերջին տարիներին հաղթահարել է մի շարք լուրջ մարտահրավերներ՝ սկսած Ուկրաինայում պատերազմից մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունները և ճնշումները։
Սակայն վերլուծաբանների և դիվանագետների գնահատմամբ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը, որը ընթանում է Եվրոպայից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարող է դաշինքը հասցնել իր ամենաթույլ վիճակին՝ նրա ստեղծումից ի վեր։
Թրամփը դժգոհություն է հայտնել այն բանից, որ եվրոպական երկրները չեն համաձայնել իրենց նավատորմերը ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար՝ Իրանի դեմ օդային պատերազմի սկսվելուց հետո։ Նա նույնիսկ հայտարարել է, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։
Reuters-ին տված հարցազրույցում նա ասել է․ «Իհարկե, չէի՞ք անի նույնը, եթե իմ փոխարեն լինեիք»։
Նույն օրը երեկոյան իր ելույթում Թրամփը քննադատել է դաշնակիցներին, սակայն չի հնչեցրել ՆԱՏՕ-ի ուղղակի դատապարտում, ինչպես սպասում էին որոշ փորձագետներ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը