ՄԱԿ․ Լիբանանի հարավում գնդակոծության հետևանքով վիրավորվել են երեք խաղաղապահ
Աշխարհ
ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երեք խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանի հարավում՝ սահմանային գոտում իրականացված գնդակոծության հետևանքով։
UNIFIL-ի մամուլի ծառայության ղեկավար Քենդիս Արդիելի խոսքով՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Նա նաև հայտնել է, որ միջադեպի մանրամասները դեռ ուսումնասիրվում են, մասնավորապես՝ պարզվում է, թե որտեղից է հարված հասցվել ՄԱԿ-ի դիտակետին։
ՄԱԿ-ը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին ապահովել խաղաղապահների անվտանգությունը և խուսափել ռազմական գործողություններ իրականացնելուց նրանց տեղակայման վայրերի հարևանությամբ, քանի որ դա անմիջական վտանգ է ներկայացնում նրանց համար։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը