Մատվիենկո․ Թրամփը հաճախ տալիս է «ճիշտ գնահատականներ» Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվինենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունը և հաճախ տալիս է «ճիշտ և ողջամիտ գնահատականներ» իրավիճակի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Թրամփը գտնում է, որ եվրոպական երկրները չեն հանդիսանում իրական բանակցողներ, քանի որ որոշումները կայացվում են այլ մակարդակում։ Մատվինենկոն նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Միաժամանակ նա քննադատել է Ուկրաինային՝ պնդելով, որ Կիևը ձգձգում է բանակցությունները և «մոլորեցնում է բոլորին»։
Մատվինենկոյի կարծիքով՝ ռազմական գործողությունները կարող են ավարտվել այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և Եվրոպան դադարեցնեն Ուկրաինային զենքի և հետախուզական տեղեկատվության մատակարարումը։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը