Թրամփ․ Իրանում ԱՄՆ ռազմական ինքնաթիռի կործանումը չի ազդի բանակցությունների վրա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15E կործանված ինքնաթիռի հետ կապված միջադեպը չի ազդի Թեհրանի հետ բանակցությունների գործընթացի վրա։
Նա նշել է, որ մանրամասների մասին չի կարող խոսել, ընդգծելով, որ «սա պատերազմ է»։
Ավելի վաղ ամերիկյան CBS News-ը հայտնել էր, որ Իրանում խոցված F-15E ինքնաթիռի անձնակազմից մեկ անդամը փրկվել է։
Միաժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ երկրի կենտրոնական շրջաններում խոցվել է ԱՄՆ F-35 կործանիչ։ Իրանի Կոհգիլուիե և Բոյեր-Ահմադ նահանգի պետական հեռուստատեսությունը նույնիսկ հայտնել է օդաչուի բռնման համար պարգևի մասին։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը