Al Jazeera. Իրանը երկրները բաժանել է երեք կատեգորիայի՝ Հորմուզի նեղուցն օգտագործելու համար
Աշխարհ
Իրանի իշխանությունները մշակել են Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման և տարբեր երկրներից նավերի անցումն ապահովելու համակարգ՝ հիմնվելով Թեհրանի հետ նրանց հարաբերությունների մակարդակի վրա, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։
Այդ տարբերակի համաձայն՝ Իրանի ծրագիրը բոլոր պետություններին բաժանում է երեք կատեգորիայի՝ «թշնամական», «չեզոք» և «բարեկամական»։ Առաջին կատեգորիայի երկրներին կարգելվի օգտվել Հորմուզի նեղուցից, «չեզոք» երկրների նավերը կենթարկվեն բարձր մաքսատուրքերի, իսկ «բարեկամական» երկրներին կտրամադրվի ազատ անցում նեղուցով։
Թեհրանի կողմից մշակված երեք կատեգորիաների ամբողջական ցանկը չի տրամադրվում, սակայն հեռուստաալիքը պնդում է, որ գրեթե բոլոր արաբական ծոցի պետությունները դասակարգվում են որպես «չեզոք» կամ «թշնամական», և, ըստ Իրանի ծրագրի, կամ պետք է վճարեն «նշանակալի մաքսատուրքեր», կամ ամբողջությամբ կարգելվեն տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում