Sky․ Լոնդոնի քաղաքապետի անվտանգության աշխատակիցը զենքով լի պայուսակ է թողել փողոցում
Աշխարհ
Լոնդոնի ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի անվտանգության աշխատակիցներից մեկը դրսում զենքով լի պայուսակ է թողել, հաղորդում է Sky News-ը։
Մի անցորդ հայտնաբերել է այն Լոնդոնի հարավում գտնվող քաղաքապետի տան դիմաց և հայտնել ոստիկանությանը։ Պայուսակի մեջ նա գտել է Heckler & Koch ավտոմատ, Glock ատրճանակ, Taser էլեկտրաշոկային ատրճանակ և փամփուշտներ։
Իրավապահ մարմինները հաստատել են մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ «ոստիկանները դեպքի վայր են ժամանել ոստիկանություն զանգահարելուց հետո յոթ րոպեի ընթացքում և անվտանգ կերպով վերադարձրել են իրերը»։
Sky News-ի տվյալներով՝ քաղաքապետի անվտանգության ծառայության հինգ անդամներ կասեցվել են աշխատանքից՝ մինչև Մետրոպոլիտենի ոստիկանության մասնագիտական ստանդարտների վարչության կողմից հետաքննության սկսվելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում