Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան հարվածը ավելի ծանր է եղել, քան հայտարարվում էր
Համաշխարհային Մամուլ
Մարտին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ-ում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված անօդաչու հարվածը ունեցել է ավելի լուրջ հետևանքներ, քան սկզբում ներկայացվում էր։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եթե սկզբնական հայտարարություններում նշվում էր միայն փոքր հրդեհի և աննշան վնասների մասին, ապա ներկա և նախկին պաշտոնյաների տվյալներով՝ հրդեհը շարունակվել է շուրջ կես օր։ Աղբյուրներից մեկը նշել է, որ դեսպանատան որոշ հատվածներ ստացել են այնպիսի վնասներ, որոնք հնարավոր չէ վերականգնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 3-ին դեսպանատունը ենթարկվել է երկու անօդաչու սարքերի հարձակման, որոնք, ըստ որոշ աղբյուրների, կարող էին իրանական լինել։ Սակայն հետագայում Իրանի դեսպանը Սաուդյան Արաբիայում հերքել է ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մասին տեղեկությունները։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը