Ռուսաստանում անկանխիկ վճարումները խափանվել են․ լայնածավալ խնդիր Vendista համակարգում
Ռուսաստան
Ռուսաստանում լայնածավալ խափանում է գրանցվել անկանխիկ վճարումների Vendista համակարգում, որը կիրառվում է բենզալցակայաններում, վենդինգ սարքերում, ավտոլվացման կետերում, կայանատեղիներում և փոքր բիզնեսում։ Խնդրի մասին հայտնում է «Осторожно, новости» Telegram ալիքը՝ նշելով, որ խափանումը սկսվել է առավոտյան ժամերից։
Օգտատերերի խոսքով՝ քարտով վճարում կատարելիս տերմինալների էկրաններին հայտնվում է «բանկում ուշացում» հաղորդագրությունը։ Թեև QR կոդով վճարման տարբերակը շարունակում է գործել, այն նույնպես իրականացվում է դանդաղ և դժվարությամբ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ծառայություններից օգտվողների համար։
Խափանման պատճառները դեռևս անհայտ են։ Ավելի վաղ Forbes-ը հաղորդել էր, որ ապրիլի 3-ին Ռուսաստանի բանկային համակարգերում գրանցված խնդիրները կարող էին կապված լինել ինտերնետային ռեսուրսների արգելափակման աշխատանքների հետ։ Նույն օրը բազմաթիվ օգտատերեր տարբեր շրջաններից հայտնել էին նաև բանկային հավելվածների զանգվածային խափանումների մասին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ