Ղրիմում կործանվել է ռուսական ռազմական ինքնաթիռ․ զոհվել է 29 մարդ
Ռուսաստան
Ղրիմում կործանվել է ռուսական Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 29 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռի հետ կապը կորել է ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով երեկոյան մոտ ժամը 18:00-ին, երբ այն իրականացրել է պլանային թռիչք Ղրիմի տարածքում։ Ավելի ուշ որոնողական խմբերը հայտնաբերել են վթարի վայրը։ Ինքնաթիռում եղել են 6 անձնակազմի անդամ և 23 ուղևոր, և, ըստ պաշտոնական տվյալների, ողջ մնացածներ չկան։
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ արտաքին ազդեցության որևէ նշան չի արձանագրվել, իսկ դեպքի հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում է ռազմական հանձնաժողովը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը