Իրանը հայտարարել է, որ չի դադարեցրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Պակիստանում
Աշխարհ
Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում կայանալիք բանակցություններից, սակայն Թեհրանը մտահոգված է պատերազմը դադարեցնելու պայմաններով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք շատ շնորհակալ ենք Պակիստանին իր ջանքերի համար և չհրաժարվեցինք գնալ Իսլամաբադ բանակցությունների համար: Մենք մտահոգված ենք մեզ պարտադրված անօրինական պատերազմի վերջնական դադարեցման պայմաններով», - գրել է նա X-ում։
Արաղչիի խոսքով՝ ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը