Նիդեռլանդներում հրեական կազմակերպության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Նիդեռլանդների արևելքում գտնվող Գելդերլանդ նահանգի Նեյկերկ քաղաքում գտնվող «Քրիստոնյաներ Իսրայելի համար» կազմակերպության գլխավոր գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել։
Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ ապրիլի 3-ին, ժամը 23:30-ի սահմաններում (ապրիլի 4-ին` Երևանի ի ժամանակով մոտավորապես ժամը 01:30-ին)։ Պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել կազմակերպության տարածքում գտնվող ցանկապատի մոտ։
Կենտրոնի շրջակայքը շրջափակված է, և ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում