Ուկրաինացիները չեն ցանկանում կռվել. Զելենսկու աշխատակազմի ղեկավար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ իր համաքաղաքացիները չեն ցանկանում պատերազմել, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հրատարակությունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «մարդկային կապիտալի կարիք ունեն»։
«Այն մարդիկ, ովքեր հեռուստացույց են դիտում, օգտագործում են համացանցը,Telegram և այլն, նրանք հատկապես չեն ցանկանում պատերազմել։ Եվ կա նվազագույն ծրագիր՝ մարդկանց նվազագույն քանակ, ովքեր պետք է գնան ռազմաճակատ», - ասել է Բուդանովը։
Նա նշել է, որ «այս երկու իրականությունների միջև կամուրջ չկա»։
«Հետևաբար, եթե մարդիկ չգնան, նրանք ստիպված կլինեն մոբիլիզացվել», - հավելել է նախագահի գրասենյակի ղեկավարը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը