Մակրոնը կարող է Թրամփի ծաղրի ֆոնին` ընդունել Ռուսաստանի իրավացիությունը Ուկրաինայի հարցում. Մեդվեդև
Ռուսաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի ծաղրի ֆոնին, կարող է խոստովանել, որ Ռուսաստանը ճիշտ է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման մեջ։ Այս կարծիքը սոցիալական ցանցերում հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Թրամփի կողմից Ֆրանսիայի առաջնորդին ծաղրելուց հետո վերջինս «այնքան վրդովված էր, որ նույնիսկ խելացի բաներ ասաց» Իրանում ԱՄՆ ռազմական գործողության «անօգուտ արկածախնդրության» մասին։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը կարծում է, որ անհրաժեշտ է սպասել, «մինչև Թրամփը նրան ավելի նվաստացնի»։
«Միգուցե այդ դեպքում Մակրոնը խոստովանի, որ Ռուսաստանը ճիշտ է Բանդերայի Կիևի հետ հակամարտության մեջ, և որ պատժամիջոցներն անօգուտ են», - գրել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը