Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-ին և 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 5-ի և 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում