Ճիշտ կերեք բանան. ինչպես կարող է միրգը օգնել բարձր արյան ճնշման դեպքում «Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Դինամո» Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ Axios. ԱՄՆ-ը մշակում է Մերձավոր Արևելքում հետպատերազմյան գործողությունների ծրագիր Նրանց աղքատությունը հաստատ չի սպառնում. անվանվել են ամենահարուստ կենդանակերպի նշանները Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբայ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ

Հասարակություն

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ

Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով»

(Հռ. 6.4)

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր, համախմբված եկեղեցիներում, տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարությունը։ Փառաբանում ենք Աստվածորդուն, որ մեր փրկության համար հանձն առավ ամեն զոհողություն, չարչարանքներ կրեց, խաչվեց, թաղվեց և հարություն առավ։ Փրկչի Հարությամբ լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Ադամական մեղքով Աստծուց հեռացած և մահվան իշխանությանը ենթակա մարդկությանը Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս, կոչեց հարուցյալ կյանքի, որպեսզի ազատվելով չարի ու մահվան կապանքներից արժանի լինի տերունական փրկարար շնորհներին և ժառանգի երկնքի արքայությունը։ «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով»,- պատգամում է առաքյալը։

Տիրոջ փրկագործությամբ մարդուն տրվեց աստվածային օրհնությունը՝ զղջումով վերադառնալու առ Երկնավոր Հայրը և տառապանքների խավարից գտնելու վերհառնումի լուսավոր ուղին։ Քրիստոսապարգև հարուցյալ կյանքը սկսվում է, սիրելիներ, սրտի և հոգու նորոգությամբ, երբ անհատը զորանում է հավատով, ապրում Աստծո ներկայությամբ, դառնում նոր արարած, արարում բարին ու գովելին։ Քրիստոսի Հարության հավատով և տերունավանդ պատվիրանների իրագործմամբ է հնարավոր հրաժարվել խոտոր ընթացքներից, հաղթահարել ժամանակի դժվարությունները և քայլել սիրո, ճշմարտության ու արդարության շավիղներով, ինչպես հորդորում է առաքյալը. «Ընթացե՛ք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9)։

Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, և Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով, մարդկության կյանքն ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքով ու պատերազմներով։ Բարօր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն Բարձրյալ Աստծո կամքին՝ հաղթահարելու համար առկա ծանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարդկային համերաշխության, խաղաղ համակեցության և արդյունավոր գործակցության։ Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»,- ինչպես ազդարարում է մարգարեն (Եսայի 2․4)։

Սիրելիներ, արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։ Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։ Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։

Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը, Ով «Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես Իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2.14):

Սուրբ Հարության ուրախալի ավետիսով Միածնաէջ Մայր Տաճարից եղբայրական Մեր ողջույններն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգևոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների Պետերին, և իրենց հավատավոր հոտին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ ազգային ու հոգևոր արժեքներին նախանձախնդիր մեր ժողովրդին։ Հայրական Մեր գնահատանքը ձեզ ամենքիդ, սիրելիներ, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին հանապազ դրսևորվող հավատարմության և ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել և շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը։ Ձեզնով է շեն ու անսասան մեր Սուրբ Եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզնով է զորեղ, ամուր ու լուսափայլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առ հայրենին ու Մայր Եկեղեցին սիրով՝ ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։

Հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք առ հարուցյալ Աստվածորդին, որ Իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին և հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ապրի հավատով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։ Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպեսզի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները՝ ի փառս Աստծո և ի հավետ պայծառություն ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Աղոթենք նաև պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների, այլև նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար։

Թող Աստծո ամենախնամ Աջը, սերը և օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճիշտ կերեք բանան. ինչպես կարող է միրգը օգնել բարձր արյան ճնշման դեպքում «Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Դինամո» Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ Axios. ԱՄՆ-ը մշակում է Մերձավոր Արևելքում հետպատերազմյան գործողությունների ծրագիր Նրանց աղքատությունը հաստատ չի սպառնում. անվանվել են ամենահարուստ կենդանակերպի նշանները Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի ԴուբայՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղելՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվը
Ամենադիտված