Եգիպտոսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում չդադարող անկարգությունների պատճառով երկրի 3 նահանգում՝ Պորտ Սաիդ, Սուեզ և Իսմայիլիա, կիրակի օրը Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին արտակարգ իրավիճակ է հայտարարել. փոխանցում է Ruvr.ru-ն:
Մուրսիի հայտարարությունը ցուցադրվել է եգիպտական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով:
«Ես, ինչպես գիտեք, դեմ եմ ծայրահեղ միջոցների գործադրմանը, սակայն նաև ասել եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, ես կդիմեմ նաև դրանց: Որպեսզի պահպանենք մարդկային կյանքերը, ապահովենք քաղաքացիների անվտանգությունը և հակահարված տանք բոլոր օրինազանցներին, ես որոշել եմ արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնել Պորտ Սաիդ, Սուեզ և Իսմայիլիա նահանգներում 30 օր ժամկետով»,- հայտարարել է նախագահը:
«Այս նահանգներում,-հավելել է նախագահը,-արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում գործելու է պարեկային ժամ երեկոյան 9-ից մինչև առավոտյան 6-ը»:
Նախագահ Մուրսին նաև հրավիրել է քաղաքական շարժման առաջնորդներին՝ նրանց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Նախագահի կարծիքով, ինչպես նա բազմիցս հայտարարել է, ոչինչ չի կարող փոխարինել երկխոսությանը Եգիպտոսում կայունության և անվտանգության հաստատման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ