Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայում եռակողմ բանակցություններ կանցկացնի աշ-Շարաայի և Զելենսկու հետ
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Սիրիա, հայտնում է TRT Haber-ը։
Թուրքական լրատվամիջոցի տեղեկություններով, Ֆիդանը Դամասկոսում եռակողմ բանակցություններ կանցկացնի Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ։
«Այս համատեքստում նախատեսվում է գնահատել Սիրիայի վերականգնման երկկողմ նախագծերը, դիտարկել Սիրիայում կարողությունների հզորացմանն ուղղված ջանքերը, գնահատել հունվարի 17-ի և 29-ի համաձայնագրերին համապատասխան հյուսիսարևելյան Սիրիան կենտրոնական կառավարությանը ինտեգրելու հարցում գրանցված առաջընթացը, քննարկել Սիրիայի անվտանգությանն ուղղված սպառնալիքները, տարածաշրջանում պատերազմի ազդեցությունը Սիրիայի վրա, ինչպես նաև դիտարկել տարածաշրջանային այլ հարցեր, մասնավորապես՝ իրավիճակը Լիբանանում»,- հայտնում է TRT Haber-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում