Թրամփը չի բացառել Իրանում ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը։ Նա այս հայտարարությունն արել է The Hill թերթին տված հարցազրույցում։
Հրատարակության տվյալներով՝ երբ ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք նա բացառում է Իրանում ցամաքային զորքեր տեղակայելու հնարավորությունը, նա բացասական պատասխան է տվել։
«Խելացի մարդիկ կհամաձայնվեն», - ասել է Թրամփը՝ քննարկելով Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։
Ըստ The Hill-ի՝ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ եթե համաձայնություն չլինի, ԱՄՆ-ը պատրաստ կլինի քննարկել Իրանի ցանկացած ենթակառուցվածքային օբյեկտին հարվածելու հարցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում