Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում
Այլ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղի 5-րդ փողոցի 13/1 հասցեի դիմաց մոտ 20 հոգի հարձակվել են դեղատան աշխատակցի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ն հայտնել է, որ ապրիլի 2-ին ժամը 01։30-ի սահմաններում նշված հասցեում գտնվող դեղատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մոտ 15 հոգով, որոնց ինքը չի ճանաչում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Մ․-ի հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Կարեն Մ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 17-ամյա Ռ․ Մ․-ն և 41-ամյա Միասնիկ Մ․-ն և ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ