Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ

Այլ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի՛ մարզասերներ, մարզիկներ, մարզիչներ և սպորտի ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ՝ ապրիլի 6-ը հռչակվել է որպես Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։

Այս օրը միտված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ առողջ ապրելակերպն ու սպորտը ավելին են, քան ֆիզիկական ակտիվությունը. սպորտը դաստիարակում է կարգապահություն, նպատակասլացություն և պատասխանատվություն, սովորեցնում է պայքարել հանուն նպատակի և հավատալ սեփական ուժերին։ Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց՝ անկախ ազգությունից, մշակույթից կամ սոցիալական դիրքից։

Հայաստանցի մարզիկները բոլոր ժամանակներում իրենց համառ ջանքերով, առավելագույնին հասնելու աննահանջ կամքով մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը միջազգային մրցաշարերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում՝ նպաստելով մեր երկրի հեղինակության և ազգային արժեքների ճանաչելիության բարձրացմանն աշխարհում։ Այսօր էլ մեր մարզիկները տարբեր մարզաձևերում շարունակում են պատվով իրագործել մեծերից ժառանգած հաղթանակների ավանդույթը, ինչին ուղղված է նաև պետական քաղաքականությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է ցուցաբերել համալիր աջակցություն սպորտի զարգացմանն ու հանրայնացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և սպորտային համակարգի բոլոր մասնակիցների համար։ Առանձին ուշադրություն է դարձվում զանգվածային սպորտի զարգացմանը, ինչը նպաստում է առողջ ապրելակերպի խթանմանը, հասարակության համախմբմանը և երիտասարդ սերունդների մոտ հայրենասիրության, հավասարության, փոխադարձ հարգանքի և արդարության զգացման ամրապնդմանը։

Կառավարության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի համար զարգացնել հետաքրքրություն սպորտի նկատմամբ, և որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։

Մարզական ենթակառուցվածքների ստեղծումն ու արդիականացումը, դպրոցների մարզագույքով համալրումը, «Վարչապետի գավաթ» մրցաշարերի անցկացումը և հանրապետության մարզերում և Երևանում նոր մարզադպրոցների կառուցումը նպատակ ունեն առավելագույնս հասանելի դարձնել սպորտը և խթանել զանգվածային մասնակցությունը։

Պետական քաղաքականության հետևողականութրունն ակնհայտ է թվերով. սպորտի ոլորտի ֆինանսավորումն ավելի քան քառապատկվել է 2018 թվականի համեմատ՝ դառնալով շուրջ 15 մլրդ դրամ, մասսայական սպորտն ավելի քան 25 անգամ է ավելացել՝ դառնալով 5.5 մլրդ դրամ։ Միայն 2025 թվականին ընթացքի մեջ է եղել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքի շինարարություն, որոնցից 7-ը մեր անվանի մարզիկների անունները կրող սպորտային համալիրներ են։

Այս ցուցանիշները ոլորտի աննախադեպ առաջընթացի մասին են խոսում, որտեղ, սակայն, դեռ բազմաթիվ անելիքներ կան միասին անելու։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ մեր սպորտային ընտանիքին մաղթելով ուժ, նորանոր հաջողություններ և հաղթանակներ»,-նշված է ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար
Ամենադիտված