Reuters. Իրանը և ԱՄՆ-ն Պակիստանից հրադադարի ծրագիր են ստացել
Աշխարհ
Իրանը և Միացյալ Նահանգները ստացել են Պակիստանի կողմից պատրաստված և առաջարկված ռազմական գործողությունների դադարեցման ծրագիր, և բոլոր դրույթների շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մինչև ապրիլի 6-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է երկփուլ մոտեցում՝ անհապաղ հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր։ Ակնկալվում է, որ հրադադարը անմիջապես հնարավորություն կտա վերսկսել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Վերջնական համաձայնագիրը կարող է կնքվել 15-20 օրվա ընթացքում։ Գործակալությունը գրում է, որ այն, ենթադրաբար, կներառի Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակումներ՝ պատժամիջոցների մեղմացման և նրա արտասահմանյան ակտիվների ապասառեցման դիմաց։
Աղբյուրը նշել է, որ նախնական համաձայնագրերը կարող են պաշտոնականացվել Պակիստանի միջնորդությամբ կնքված հուշագրի տեսքով, որը ծառայում է որպես կողմերի միջև հաղորդակցության հիմնական ուղի։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների կողմից այս պահին պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից